Երբեք և որևէ կուսակցության անդամ չեմ եղել:
Երբեք որևէ քաղաքական գործչի չեմ երկրպագել:
Երբեք երկիրը ղեկավարելու կամ ոլորտը կառավարելու գործընթացը չեմ անձնավորել:

Բայց այսօր տեսնում եմ, թե ինչպես է նոր իշխանության կողմից փորձ կատարվում «տոն հռչակել» Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Դնելով մի կողմ, որ սա էժան պոպուլիզմի հերթական դրսևորումն է և կոչված է հերթական անգամ բնակչության ուշադրությունը շեղելու մեզ բոլորիս սպառնացող հիմնական խնդիրներից, ասեմ հետևյալը. եթե հարցը «քաղաքացու օր» սահմանելու մեջ է, ապա կարելի է մայիսի 8-ը կամ դեկտեմբերի 9-ը սահմանել, բայց ոչ։ Ապրիլի 23-ը... Մեր ազգի ամենամեծ ցավը հիշելու և հարգանքի տուրք մատուցելու նախօրեն...

Պոպուլիզմի այս տեսակի դրսևորումն ուշադրությունը շեղում է ոչ միայն ձեզ վախեցնող և անխուսափելի խնդիրներից, այլ նաև մեր ազգի համար մեծ սուգ համարվող երևույթից, ինչը մեր ազգային միաբանության և համախմբվածության համար սպառնալիք է հանդիսանում: Այս նախագծի ընդունումը և ապրիլի 23-ը տոն սահմանելը հանդիսանում են Մեծ եղեռնի համաշխարհային ճանաչմանն ուղղված միջազգային քաղաքականության տապալման և չեզոքացման սկիզբ: Սա ուղղակի անընդունելի է: 
Հայն իրեն թույլ չի տա տոն նշել սգո նախօրեին:

Սա հերթական ապացույցն է, որ պայքարը ՀԱՆՈՒՆ քաղաքացու չէ, այլ պայքարն ԸՆԴԴԵՄ նախորդ իշխանության անհատների է։ Մի արեք այդպես, ուղղակի մի արեք...

Ամոթը լավ բան է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել