Ապրիլի 23-ը տոն սահմանելը ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քաղաքականության տապալման և չեզոքացման սկիզբն է լինելու, ամոթ է


11:50 , 2 մարտ, 2019

Երբեք և որևէ կուսակցության անդամ չեմ եղել:
Երբեք որևէ քաղաքական գործչի չեմ երկրպագել:
Երբեք երկիրը ղեկավարելու կամ ոլորտը կառավարելու գործընթացը չեմ անձնավորել:

Բայց այսօր տեսնում եմ, թե ինչպես է նոր իշխանության կողմից փորձ կատարվում «տոն հռչակել» Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Դնելով մի կողմ, որ սա էժան պոպուլիզմի հերթական դրսևորումն է և կոչված է հերթական անգամ բնակչության ուշադրությունը շեղելու մեզ բոլորիս սպառնացող հիմնական խնդիրներից, ասեմ հետևյալը. եթե հարցը «քաղաքացու օր» սահմանելու մեջ է, ապա կարելի է մայիսի 8-ը կամ դեկտեմբերի 9-ը սահմանել, բայց ոչ։ Ապրիլի 23-ը... Մեր ազգի ամենամեծ ցավը հիշելու և հարգանքի տուրք մատուցելու նախօրեն...

Պոպուլիզմի այս տեսակի դրսևորումն ուշադրությունը շեղում է ոչ միայն ձեզ վախեցնող և անխուսափելի խնդիրներից, այլ նաև մեր ազգի համար մեծ սուգ համարվող երևույթից, ինչը մեր ազգային միաբանության և համախմբվածության համար սպառնալիք է հանդիսանում: Այս նախագծի ընդունումը և ապրիլի 23-ը տոն սահմանելը հանդիսանում են Մեծ եղեռնի համաշխարհային ճանաչմանն ուղղված միջազգային քաղաքականության տապալման և չեզոքացման սկիզբ: Սա ուղղակի անընդունելի է: 
Հայն իրեն թույլ չի տա տոն նշել սգո նախօրեին:

Սա հերթական ապացույցն է, որ պայքարը ՀԱՆՈՒՆ քաղաքացու չէ, այլ պայքարն ԸՆԴԴԵՄ նախորդ իշխանության անհատների է։ Մի արեք այդպես, ուղղակի մի արեք...

Ամոթը լավ բան է...