2017 թվականին Հայաստանում արտադրվել է 284 766 000 000 հատ սիգարետ՝ այսինքն 14 միլիարդ 223 միլիոն 300 հազար տուփ ծխախոտ, 2018 թվականին էլ արտադրվել է 316 020 000 000 հատ ծխախոտ՝ այսինքն 15 միլիարդ 801 միլիոն տուփ ծխախոտ:

Ծխախոտ արտադրող 4 ընկերություններ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում են 3-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ հորիզոնականները:

«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-ն 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 27 մլրդ 695 մլն 959 հազար ՀՀ դրամ ՀՀ պետբյուջե,որից 2 մլրդ 547 մլն 255 հազար ՀՀ դրամ մաքսային մարմնին, 25մլրդ 148 մլն 733 հազար ՀՀ դրամ էլ՝ հարկային մարմնին:

«ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն զբաղեցնում է խոշոր հարկատուների ցուցակի 7-րդ տեղը, նույն ժամանակահատվածում պետբյուջե մուտք է արել 10 մլրդ 101 մլն 717 հազար ՀՀ դրամ, որից 1 մլրդ 100 մլն 768 հազար ՀՀ դրամ մաքսային մարմնին, 9 մլրդ 949 հազար դրամ էլ՝ հարկային մարմնին:

«ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ընկերությունն էլ խոշոր հարկատուների ցուցակի 9-րդ տեղում է և նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե մուտք է արել 9 մլրդ 302 մլն 592 հազար դրամ, որից 8 մլրդ 095 մլն 455 հազար ՀՀ դրամ՝ հարկային մարմին, 1 մլրդ 207 մլն 136 հազար ՀՀ դրամ՝ մաքսային մարմին:

«ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը պետբյուջե մուտք է արել 8 մլրդ 748 մլն 524 հազար ՀՀ դրամ, որից 459 մլն 934 հազար ՀՀ դրամ՝ հարկային մարմնին, 8 մլրդ 288 մլն 581 հազար դրամ՝ մաքսային մարմնին:

Այս 4 ընկերությունները միասին 2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետբյուջե մուտք են արել 55 միլիարդ 848 միլիոն 793 հազար ՀՀ դրամ:

Ողջունելով առողջ ապրելակերպը, ինչպես նաև ծխախոտի դեմ պայքարի քաղաքականությունն, այդուհանդերձ, կարծում եմ, որ որևէ օրենսդրական փոփոխություն անելիս պետք է հաշվի առնել վերոնշյալ թվերը, ինչը նշանակում է, որ ընդունված օրենքները չպետք է ծխախոտի արտադրության և արտահանման վրա ունենան բացասական ազդեցություն:

Իհարկե, երկրի ներսում պետք է կարևորել առողջ ապրելակերպը, բայց միևնույն ժամանակ, պետք է դրական պայմաններ ստեղծել ծխախոտի արտադրության ու արտահանման համար, քանի որ, ինչպես տեսնում ենք, ծխախոտ արտադրող 3 ընկերություններ ՀՀ տնտեսության մեջ բավականին լուրջ ներգրավվածություն ունեն:

Ի վերջո, յուրաքանչյուր բարի նպատակ պետք է հիմնված լինի իրատեսական թվերի վրա, այլապես դրական արդյունք տալու փոխարեն ճգնաժամի կհանգեցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել