Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրանքի և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը պատճառված վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնադրույթները, համաձայն որի՝ հանրային սննդի օբյեկտներում ծխելն արգելվում է։ Սա վերաբերում է նաև փողոցային ռեստորաններին, սրճարաններին և այլ հաստատություններին:

Օրինախախտների համար տուգանքը կկազմի 50.000 դրամ, իսկ հիմնարկի համար՝ 150-200.000 դրամ։

Որոշ սահմանափակումներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար, որպեսզի մարդիկ կարողանան պատրաստվել դրանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել