Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի հետ զրույցում 2018-ն ամփոփել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը: Նրա համար տարին հիշարժան է ողջ կյանքի համար՝ հենց այս տարի ծնվեց նրա երկրորդ որդին:

«Ինձ համար անցնող տարին շատ հիշարժան էր ու կարեւոր: 2018-ի մայիսին ծնվեց երկրորդ որդիս՝ Մհերը ու կյանքս մի նոր գույնով լցրեց: Կարծում եմ՝ ցանկացած կնոջ համար մայրանալը ամենակարեւորն ու թանկն է: Այսուհետ այս տարեթիվն իմ եւ մեր ընտանիքի համար կարեւոր է լինելու»,- նշեց նա ու շարունակեց.

«Իսկ ինչ վերաբերվում է տարվա գործնական հաջողություններին, պետք է ասեմ, որ փառք Աստծո, դրանք եւս շատ էին: Տարին հագեցած էր նոր պրոյեկտներով՝ «Womans club», «Հումորի լիգա»՝ սրանք այն նախագծերն էին, որոնցում այս տարվա ընթացքում մեծ հաճույքով եմ ներգրավվել: Նաեւ այս տարի կայացավ մեր շատ սիրելի Կամերային երաժշտական թատրոնի 30-ամյակը եւ իմ՝ բեմական կյանքի 10-ամյակը, որոնք ինձ համար շատ կարեւոր են: Այս տարի նաեւ աղջիկս ընդունվեց Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, որն ինձ համար նույնպես կարեւոր հաղթանակ էր»:

Անահիտը խոստովանեց՝ յուրաքաչյուր տարվա վերջին մտովի ամփոփում է այն ու փորձում դասեր քաղել, ճիշտ ու օբյեկտիվ գնահատականներ տալ իր ապրած մեկ տարվան ու սեփական սխալներից միայն սովորել:

2018-ի ամենացավոտ կողմը Անահիտի համար հարազատ մարդկանց կորցնելն էր.

Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել