Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն Ինստագրամի իր էջում շնորհավորել է դստեր 18–ամյակն ու վերհիշել միասին անցած ճանապարհը։

«Տասը տարի առաջ 8 տարեկան չարաճճի աչքերով մի աղջնակ ձեռքս պինդ բռնեց ու ասաց՝ մամա... քայլեցինք միասին, քարքարոտ էր ճանապարհը, բարդություններով, վերելքներով, վայրէջքներով, հաջողություններով ու անհաջողություններով։ Բայց անցանք ու հասանք կարևոր մի հատվածի. 18տարեկան, փոքրիկ Անուլիկս արդեն չափահաս է, որ ճիշտն ասեմ՝ հավատս չի գալիս.... 00։00–ից սկսած անդադար լացում եմ հուզմունքից ու էն զգացողությունից, թե ոնց են թռչում տարիները։ Ճախրի՛ր, գնա ՛, քայլերդ միշտ առաջ, արդեն չափահաս ու հասուն իմ աղջիկ, իմ Անուլիկ։ Ծնունդդ շնորհավոր»,– գրել է Անահիտը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել