Hraparak.am-ը գրում է.

«Շատ կարևոր գույն պակասեց քաղաքից, իսկ ամենակարևորը՝ շատ լավ մարդ։ Հայկոն մարդ տեսակ էր ու մեծատառով։ Նա բարի էր, հոգատար, հասնող, ջիգյարով, «ցավդ տանեմով», «մեռնեմ ջանիդով»։ Մենք էլ չունենք էդպիսի մեկին»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։

Նշենք, որ այսօր Երևանում վերջին հրաժեշտն են տալիս երգիչ Հայկոյին։

«Միայն երևի իր երգերի մեջ հիմա կարող ենք սփոփանք գտնել։ Ես անընդհատ մեր ձայնայիններն եմ լսում, ամենավերջինը եղել է սեպտեմբերի 4-ին։ Պետք է հանդիպեինք, ասացի՝ տանը հանդիպենք, թե դրսում, ասաց՝ ո՞նց, ոնց ուզենք, այդպես էլ կլինի։ Ինքը իր գնալով ստիպեց բոլորիս, որ գնահատենք ամեն մի վայրկյանը, սիրենք միմյանց ու սեր տարածենք, ինչպես հենց ինքն էր տարածում թե իր ստեղծագործություններով, թե մարդ տեսակով»,- ասաց նա։

«Փետրվարին իմ դստեր նշանդրեքն էր, Հայկոն Դիլիջանում էր այդ ժամանակ։ Ես այդ ժամանակ ուղղակի ապշել էի, որովհետև Դիլիջանից քշեց հասավ Երևան։ Ասացի՝ Հայկո, ախր ես չէի սպասում, ասաց՝ մեռնեմ ջանիդ, ես ո՞նց կարող է չգայի։ Նա խոստում կատարող մարդ էր, շատ»,- արտասվելով պատմեց Կիրակոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել