Քոչարյանի հարազատները Ստեփանակերտում ցույց են կազմակերպում՝ ի պաշտպանություն Քոչարյանի (չեք մոռացել, չէ՞, որ Ստեփանակերտը նրա ծննդավայրն է): Կարծում եմ՝ յուրաքանչյուրդ դա կաներ։
Ոչ մի արտառոց բան չկա։ 

Կմիանան հարևաններ, ընկերներ, համակիրներ, ոմանց կարծիքով՝ հանցակիցներ, պարզապես հետաքրքրասեր մարդիկ, թե ոչ մեկն էլ չի միանա՝ էդ արդեն ենթահարց է։ Անհասկանալին այն է, որ որոշ առնետներ փորձում են այս հանգամանքը ևս օգտագործել Արցախի նախագահի դեմ, և որ ամենաողորմելին է, կախվել ինչ-որ կետից ու նորից Արցախի ու Հայաստանի իշխանություններին լարել իրար դեմ (վասն յեղափոխութեան, վասն իշխանութեան արժե էշ-էշ դուրս տալ):

Այ խելքից չքավոր միջակություններ․․․

Ցանկացած հավաքի թույլտվություն տալիս է քաղաքապետարանը, ու պարտավոր է ապահովել ցանկացած հավաքի դիմում (կարդալ հավաքների ազատության մասին օրենքը), ընդ որում՝ նման թույլտվություն են ստացել նաև նրանք, ովքեր նախագահի հասցեին հարատև հաչոցների հեղինակներ են։ Թե՞ ուզում էիք՝ նախագահը հատուկ հանձնարարական տար, որ Քոչարյանի կողմնակիցներին հալածեն ու արգելեն ծպտուն հանել, ու այդ ժամանակ էլ մլավոց բարձրացնեք, որ Արցախում վախի մթնոլորտ է, դիկտատուրա է․․․

Ա խե քինամ չըք կախ ինիք, տրանավ մեր դյարդերը պատար թիթիվցնի՞ք։ 
Պա լոխ գործերը թողած՝ մինչև հիբընք թիթեռ նըկըրլա՞ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել