Եթերի ուղարկեք այնպիսի մարդկանց, ովքեր իրենց երեխեքին չեն թռցրել բանակից։ Տհաճ է, երբ այդ մարդիկ լուրջ դեմքով խոսում են Արցախից, պատերազմից, կռվելուց և այլն, ձեր երեխեքին տաքուկ պահել եք, երբ մենք գիշերները մարտական հերթապահություն էինք, դուք ինչ գիտեք ինչ է բանակը, գոնե զինվոր ունեցող մարդկանց հարգեք ու անիմաստ բաներ մի խոսեք։ Հիշեք, ձեր տեսակի մարդիկ ինչից խոսում են, մարդկանց մոտ այդ երևույթի նկատմամբ հակակրանք է առաջանում, եկեք բան մի խոսեք, հատկապես Եկեղեցուց, բանակից ու Արցախից։ Ընդհանրապես, թող ամեն մեկը ելույթ ունենալուց առաջ հայտարարի, թե իր արու զավակը ծառայել է թե չէ, եթե չէ, բանակ չգնալու պատճառներից խոսի։ Ես անհամբեր սպասում եմ նաև Վարչապետի խոսքին, թե չծառայածների բուժզննումներն ինչ եղավ, այդ թվում նաև մեծածասածբ չծառայած իր թիմի պարագայում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել