Կառավարության նիստում Նիկոլն անդրադարձել էր հեռախոսների IMEI-ների կոդին՝ հումոր անելով.«Պապայի արև մենք ձեր անձնական տվյալների հետ գործ չունենք»: «Օտարերկրյա արտադրության հեռախոսներ, ժամացույցներ, ականջակալ, ամեն ինչ կրում են, իրենց բոլոր տվյալները մեջը գրում են, ոչ մեկ չի ասում՝ լսի, կարո՞ղ ա ուրիշ տեղերում էս մեր տվյալը կարդում են, բայց որ սեփական երկրում ասում են՝ հեռախոսը որ ներմուծում եք, պետք է համոզվենք՝ մաքսանենգ ճանապարհով է, թե ոչ, հոպ՝ մեր անձնական տվյալները»,-մասնավորապես՝ տրտնջացել է Նիկոլը:
 
Նիկոլն իզուր է ծաղրում կամ բողոքում. նախ՝ միայն վերջին միամիտը կարող է հավատալ Նիկոլի վստահեցումներին, երդումներին ու ոռճղոցիներին՝ հաշվի առնելով վերջին տարիների նրա քաղաքական հետագիծը, քանի որ ապացուցել է՝ ստախոսության համաշխարհային չեմպիոն է, ապա՝ առավել քան ակնհայտ է, որ հայ ժողովրդի ու հայ հասարակության համար աշխարհում չկա ավելի վտանգավոր սուբյեկ, քան Նիկոլի կառավարությունն է. ցանկացած ինֆորմացիա, որն անհրաժեշտ կլինի թուրքերին այս կամ այն մարդու մասին, Նիկոլը մեծ սիրով ու հոժարակամորեն կտրամադրի. եթե թուրքն այստեղ ԱԺ նախագահ է նշանակում, քաղաքացիներից անձնական տվյալներ կորզելն ի՞նչ մի բարդութություն կարող է իրենից ներկայացնել՝ չհաշված այն, որ թուրքից շատ ավելի մեծ սպառնալիք Նիկոլն ինքն է  հանդիսանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել