ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հայտարարեց. «Կարծում եմ, որ կողմերը խնդիրը միմյանց միջև կլուծեն, և հույս ունեմ, որ դա կանեն խաղաղ ճանապարհով»: Նա նաև նշեց, որ Հայաստանի կողմից իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին: 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմը տեղյակ չի պահել ՀԱՊԿ-ին սահմանային լարվածության մասին, ասաց. «Մենք աշխատում ենք այդ շրջանակում: Արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, թե այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրականացնում: Սա հավաքական անվտանգության կառույց է, և դրա շրջանակներում մենք ի հայտ ենք բերում այն զարգացումները, որոնք կանոնադրական առումով նշանակություն ունեն»:

Ո՞վ կարող է թարգմանել ԱԳ նախարարի պատասխանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել