Ամենամյա Vanity Fair Best Dressed List ցուցակը կազմողները, որը ենթադրում է մի քանի տարբեր կատեգորիաներ, Մեգան Մարքլին անվանակարգ են հատկացրել Best Dressed Globalistas կատեգորիայում:

Այս անվանակարգում են այն հայտնիները, ովքեր ունեն «նրբագեղ շքեղություն»: Մեգանից բացի այդ ցուցակում է դերասան Ջորջ Քլունիի կին Ամալ Քլունին:

Ամենաոճային Vanity Fair-ի ցուցակում հայտնվել է 43 մարդ. դերասանուհիներից՝ Յարա Շահիդին, Թրեիսի Էլիս Ռոսը և Սիեննա Միլերը, իսկ տղամարդ-հայտնիներից՝ Ջոնա Հիլը, Ջեյ Զին և Թրոյ Սիվանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել