Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կորուստ ունի։
Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ երեկ երեկոյան Նախիջևանի Հունուտ գյուղի մոտակայքում սպանվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի զինծառայող, ենթասպա Նովրուզ Նաբի օղլու Հասանովը (Həsənov Novruz Nəbi oğlu, Շարուրի շրջանի Մախտա գյուղի բնակիչ)։ Կան տեղեկություններ, որ զինծառայողը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
Չի բացառվում, որ զինծառայողը մահացած լինի զորավարժությունների ժամանակ։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել մահացած զինծառայողի վերաբերյալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել