Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կորուստ ունի (Photo)


10:12 , 6 հուլիս, 2018
Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կորուստ ունի։
Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ երեկ երեկոյան Նախիջևանի Հունուտ գյուղի մոտակայքում սպանվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի զինծառայող, ենթասպա Նովրուզ Նաբի օղլու Հասանովը (Həsənov Novruz Nəbi oğlu, Շարուրի շրջանի Մախտա գյուղի բնակիչ)։ Կան տեղեկություններ, որ զինծառայողը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
Չի բացառվում, որ զինծառայողը մահացած լինի զորավարժությունների ժամանակ։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել մահացած զինծառայողի վերաբերյալ։