Գրեթե 10 օր առաջ Թայլանդում անհետացել էր 12 երեխա և նրանց ֆուտբոլային մարզիչը, որոնք գնացել էին արշավի: Այսօր լուր էր տարածվել, որ նրանց ողջ են հայտնաբերել: Սակայն, ցավոք, տուժածները գտնվում են քարանձավում ու դեռ մի քանի ամիս պետք է այնտեղ մնան, մինչև նրանց կարողանան փրկել: 
Ուժեղ անձրևների հետևանքով քարանձավի մուտքը լիովին ծածկված է ջրով, ինչի պատճառով ստորգետնյա թունելները խիստ վտանգավոր են դարձել: 

Հիմա փրկարարները ստիպված են սպասել մի քանի ամիս, որպեսզի կարողանան դուրս բերել երեխաներին: Նրանք գտնվում են քարանձավի մուտքից 4 կմ հեռավորության վրա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել