Համացանցում տարածված «Դեղնավուն անձրևաջրերն ողողում են Կապանի փողոցները» վերտառությամբ տեսանյութի և հանրային մտահոգությունների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ս․թ․ հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցներ դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:

Վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում՝ տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ՝ դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու համար։

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել