1902 թվականին Փարիզի սրճարաններից մեկում տեղի ունեցավ գաղափարակից սոցիալիստների մի հետաքրքիր հանդիպում, որը հետագայում մարդկության պատմության համար ունեցավ շրջադարձային նշանակություն: Սրճարանում հավաքվել էին հայտնի սոցիալիստներ Ալեքսանդր Ֆրիդմանը, Գեորգի Պլեխանովը, Վլադիմիր Լենինը, Ալեքսանդր Պավրուսը, Նատալիա Սեդովան և այլք:

Այդ օրն առաջին անգամ նոր գաղափարներով տոգորված Լև Տրոցկին ներկայացրեց իր քաղաքական տեսլականը և Ռուսաստանում տիրող իրական պատկերը:

Իր ճառում Տրոցկին ասաց. «Մինչ Եվրոպայում շատախոսում են, Ռուսաստանն իրական գործերի կարիք ունի, Եվրոպայում ես տեսնում եմ, որ հեղափոխական միտքն ուղղակի բուրում է իսկական խնձորով շտրուդելի բույրով (թխվածքի տեսակ): «Իսկրա»-ն ամբողջ օրը խոսում է միայն համաշխարհային հեղափոխության տեսության նույն զառանցանքի մասին: Դուք բոլորդ նման եք մարմնամարզիկների և հավատում եք, որ հեղափոխության ոգին կգա ինքն իրենով: Սակայն սոցիալական խավերի շերտավորումը վառ ընդգծված է ոչ թե Եվրոպայում, այլ` Ռուսաստանում՝ մի երկրում, որտեղ միլիոնավոր գազազած, դժգոհ մարդիկ են ապրում, և հենց այս պահին է հարկավոր հեղափոխությունը կազմակերպել, այլապես իշխանությունները հերթական անգամ Եվրոպայի հետ նոր պատերազմի նախագիծ կմշակեն»:

Պլեխանովն այս տեսակետին արձագանքեց բավականին բուռն կերպով` նշելով, թե դա զառանցանք է․ հեղափոությունը կարելի է կազմակերպել միայն ինդուստրիալ զարգացած երկրում, ասել է, թե՝ Եվրոպայում:

Լեյբայի արձագանքը կտրուկ էր. «Ձեր ասածն ուղղակի բարբաջանք է։ Եվրոպայում, որտեղ բոլորը ազգերը կուշտ են, ապահով ու հանգիստ, չի կարող իր հետևից տանել համաշխարհային հեղափոխությունը, հետևաբար դա բացառված տարբերակ է»:

Պլեխանովի կարծիքով`Ռուսաստանը թերզարգացած տերություն է, և այնտեղ հեղափոխությունն ուղղակի կտապալվի: Տրոցկին, սակայն, պնդեց, թե հենց թերզարգացած, սեփական չարությամբ շրջափակված երկրում դա պետք է կիրառել և այդ ուժն ու առկա ամբողջ էներգիան, այդ աննկարագրելի հսկայական էներգետիկ դաշտը օգտագործել հանուն հեղափոխության: «Ես հայտարարում եմ բոլորիդ` վերցրեք այդ էներգետիկ ուժը, զարգացրեք այն, զինեք, և նա կխորտակի իր ճանապարհին գտնվող ամեն ինչ»,- հպարտ հայտարարեց Տրոցկին:

Պլեխանովի համբերությունը սպառվեց և նա նետեց Տրոցկուն. «Ձեր միամտությանը կհակակշռվի միայն ձեր հիմարությունը, վաղուց այս աստիճան չէի զվարճացել»,- ասաց նա և լքեց սրճարանը:

Այդ օրն առաջին անգամ այդ սրճարանում հանդիպեցին երկու հեղափոխական վոժդերը․ Լենինը և Տրոցկին ծանոթացան:

Հանդիպման վերջում Տրոցկուն մոտեցավ Լենինը և ականջին շշնջաց. «Ես միանշանակ համամիտ եմ ձեր տեսակետի հետ։ Պրոլետարիատը կսահմանափակվի միայն տնտեսական պահանջներով, իսկ մարդիկ հացի և ազատության միջև ընտրություն կատարելիս միշտ նախընտրում են հացը»:

Զարմացած Տրոցկին այլայլված նայեց Իլյիչին և հարցրեց, թե եթե համաձայն է այդ մոտեցմանը, ինչո ՞ւ չպաշտպանեց այդ գաղափարը: Լենինը պատասխանը բավական յուրօրինակ էր։ Նա նշեց` կուսակցությունում Պլեխանովը հեղինակություն է, իսկ իրենց բախումը կվնասի ընդհանուր շարժմանը, իսկ Տրոցկին նման կտրուկ բռնկումներով շատ արագ «կայրվի»:

Զարմացած Տրոցկու դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ պետք է անել, ուղղակի մխա՞լ հանգած կրակի նման, ինչպես Լենինն ու մնացած սոցիալիստներն են անում. նրա ձևակերպմամբ` նման պարագայում ժողովուրդն իրեն չի ների:

Լենինի տեսակետը հետաքրքիր էր։ Նա Տրոցկուն ասում է, թե ցանկանում է փոխել աշխարհը, և այդ գործում ժողովրդի կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում, մարդիկ ընդամենը գործիք են իրենց ձեռքում: «Շատ մի կենտրոնացիր։ Գեորգի Վալենտինովիչը նույնպես մարդ է, այսինքն` գործիք»,- ասաց ապագա գլխավոր սոցիալիստն ու հեռացավ:

Հ.գ. Այնպես որ, ընդհանուր հավաքների ու քննարկումների գաղափարը օգտագործում էին դեռևս սոցիալիստները 110 տարի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել