Այսօր ֆեյսբուքի հայկական սեգմենտի սռաչի թեման Արցախում անցկացված միջոցառումն է, որը նվիրված է Հաղթանակի օրվան, իսկ անցկացվում է արդի ռուսական նարրատիվի բոլոր ատրիբուտիկաներով՝ տեղի ու անտեղի։
Սկսենք նրանից, որ Հայաստանի ոչ մի հատված առանձին վերցված տենց լումա չի ունեցել Հայրենական պատերազում, որքան Արցախը։ Ավելին ասեմ՝ կարող է պարզվել, որ Ռուսաստանի որևէ հատված տենց լումա ունեցած չլինի։ Էդ մի թիքա երկրամասը էնքան զոհ, հերոս ու գեներալ ա տվել, որ մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշներով առաջնային տեղերում ա ողջ ԽՍՀՄ տարածքում։
Ըստ այդմ, Մեծ Հաղթանակի ավելի արժանի ժառանգորդ, քան արցախահայությունը ու առհասարակ՝ Հայաստանի հայությունը, քիչ կգտնես։
Ըստ այդմ էլ՝ շատ օրինաչափ ա ու ճիշտ է, որ մարդկանց մոտ սենտիմենտը Հաղթանակի օրվա նկատմամբ պահպանվի։
Ըստ այդմ էլ՝ բարոյական տեսանկյունից յան տվեք էդ մարդկանցից, Արցախը ու առնվազն արցախի հայությունն էնքան արած ունի Հաղթանակի համար, որ անկախ ամեն ինչից՝ եթե իրենք չնշեն, ո՞վ իրավունք ունի էդ տոնը նշելու։ Սա՝ լուսանկարներից մեկի մասով։
Երկրորդ լուսանկարում իմ ձեռքի մեջ պապիկիս՝ ավագ Կոնստանտին Սարգսի Տեր-Նակալյանի բազմաթիվ մեդալներից ու շքանշաններից երկու ամենաարժեքավորներն են՝ Փառքի ու Հայրենական Պատերազմի շքանշաններն են, որ էդ մարդը իր արյամբ է վաստակել։ Ո՞վ կլինեմ ես, եթե համերաշխ չեմ պապուս թափած արյան հետ ու իր փառքի, իր պատվի ու իր հաղթանակի ժառանգը չլինեմ։ Առնվազն՝ մանկուրտ։
Ու իմ պապու հետ համերաշխության և սերնդների շարունակականության սկզբունքով իսկ՝ Մեծ Հաղթանակը, անկախ ամեն ինչից, նաև իմն է, անգամ եթե դրա կերտող մյուս ազգերն ու պետությունները հեռացել են դրանից, այլասերել են այն, մենակ իրենցով են փորձում անել այն, իսկ որոշ դեպքերում էլ՝ Մայիսի 9ը, որ մեզ համար Եռատոն էր, էլի դարձրեցին ու/կամ նպաստեցին, որ դառնա զուտ Միատոն։ Սա մյուս լուսանկարի մասով։
Երրորդ՝ Սպուտնիկի քարտեզով նկարը խորհրդանշում է այն ծուռ հայելիների ու ցինիկ իրականությունը, որում ապրում ենք մենք հիմա, որտեղ «տիտղոսակիր» պետությունը ոչ միայն փորձում է իրենով անել Մեծ Հաղթանակը, իր պահի շահից նենգափոխելով ամեն ինչ, էդ թվում՝ Արցախի տեղն ու դերն այդ հաղթանակում, այլև օր օրի ավելի է փորձում ձևով դիրքավորվել որպես էդ Մեծ Հաղթանակը կերտած ստալինյան Սովետի իրավահաջորդ, բայց բովանդակությամբ էն ամենն է, ինչի դեմ պայքարում էին ստաինյան Սովետը ու այդ թվում՝ իմ ու շատերիդ հերոսական պապերը։
Մայիսի 9ը տոն է ու տոն էլ պետք է մնա հայերիս համար, անգամ եթե աշխարհաքաղաքական քամիները տարբեր ուղղություններով են փչում, դաշնակիցդ իրան մուդակի պես է պահում, իրականությունն էլ այնպիսին է, որ մեր համար էդ տոնը ոչ միայն տոն է՝ со слезами на глазах, այլև ներքին կոնֆլիկտի պատճառ է դառնում։ Մեր անցյալն է, մեր պատմությունն է, մեր արյունն է ու մեր դառնությունն է, որը պետք է ընդունես ու համերաշխ լինես դրա հետ ամբողջությամբ։
May be an image of 7 people, people standing, outdoors and text that says бесмертный полк 1941 1945
No photo description available.
May be an image of map and text that says где в ближнем зарубежье будут праздновать день победы в 2022 году? будут праздновать не будут эстония латвия литва россия украина приднестровье россия беларусь PTNK казахстан ðнр днр молдова г.херсон .мелитополь г.мариуполь южная осетия абхазия грузия армения туркменистан узбекистан азербайджан кыргызстан в латвии мая 2022 года день памяти жертв на украине гаджикистан источник: открытые источники молдова официально будет отмечать день европы SPUTNIK
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել