iravunk.com-ը գրում է․

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր նշանակվեց ՀՀ առաջին փոխվարչապետ։ Իսկ թե ով նրան կփոխարինի խորհրդարանում, բավական հետաքրքրական է: Ա. Միրզոյանը պատգամավոր էր ընտրվել Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքից: Այդ ընտրատարածքում «Ելքից» ամենաշատ ձայներ հավաքած հաջորդ պատգամավորի թեկնածուն դերասան ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը:

Նշենք, որ Հ. Հակոբյանն ավարտել է Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոցը: 1998-2000 թթ․ ծառայել է Հայոց բանակում: 2001-2005 թթ․-ին սովորել եւ ավարտել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: 2003-2007 թթ․ աշխատել է Երեւանի խամաճիկների պետական թատրոնում: 2008-2010 թթ․ աշխատել է Երեւանի Կամերային երաժշտության թատրոնում:
Նկարահանվել է մի շարգ գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաեւ հեռուստանախագծերում: 2002-2009 թթ․ եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատուն, 2009-2013 թթ.՝ «Մեր տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել