Նիկոլի ուղերձները հայտնի հարցուպատասխանից կարեւոր էին: 
Պետական քաղաքական շարունակականություն: 
Ոչ մի կտրուկ շրջադարձ՝ նույնիսկ այնպիսի հարցերում, որոնց դեմ ժամանակին որպես ընդդիմություն դեմ է արտահայտվել (օրինակ՝ տարկետման հարցում): Համերաշխության մթնոլորտ՝ բոլորի ներգրավմամբ երկրի կառավարման գործում: 
Սա պետք է զսպի նրանց, ովքեր կարծում էին, թե եղած շարժումը եկել է սրբելու, ջուրը գցելու երրորդ հանրապետության պատմությունն՝ իր բոլոր հաջողություններով ու ձախողումներով հանդերձ, եւ ովքեր կարծում էին, թե Հայաստանում նոր պիտի սկսվի պետություն կառուցվել: 
Շատ կարեւոր է նաեւ, որ եղած շարժումն անվանվեց «ազգային շարժում» եւ «ազգային զարթոնք»։ Սա էլ, հուսամ, կզսպի նրանց, ովքեր փորձում էին հակադրել ազգայինն ու քաղաքացիականը, ու մտածել, որ քաղաքականության նպատակը ոչ թե Հայաստանն է, այլ ինչ-որ վերացական ճշմարտություններ: 

Հ.Գ. Հանրապետականի հարցերը ԵԱՏՄ մասով ակնհայտորեն անդուր երանգ տվեցին խոսակցությանը: Գործ սարքելու տպավորություն թողեց: Կարո՞ղ է Հայաստանը ներքաշենք աշխարհաքաղաքական ռազբորկեքի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել