Հեռախոսի մարտկոցների լիցքի պահպանման վերաբերյալ կան տարատեսակ կարծիքներ: Ներկայացնում ենք ժամանակակից սարքավորումների մարտկոցների պահպանման միջոցը:

Թույլ մի տվեք, որ սարքավորման լիցքը հասնի 0%-ի: Ավելի լավ է պարբերաբար այն միացնել լիցքավորման:

Մի թողեք սարքավորումը հոսանքին միացված: Մարտկոցները 100%-ից ավելի լիցք չեն պահանջում: Ավելի լավ է՝ ձեր սարքավորումը լիցքավորված լինի 40-80%-ի սահմաններում:

Եթե այն լիովին լիցքավորված է, հոսանքից անջատեք:

Ամսվա մեջ մեկ անգամ թողեք՝ լիցքավորումը հասնի նվազագույնի, ապա լիցքավորեք այն առավելագույն չափով:

Բարձր ջերմաստիճանը վատ է անդրադառնում ձեր սարքավորման վրա: Նոթբուքը ծնկներին դրված մի աշխատեք:

Այս մի քանի խորհրդին հետևելով դուք կկարողանաք պահպանել ձեր սարքավորման մարտկոցի կյանքը մի քանի տարի ավելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել