Երբեմն հաջողվում է կռահել կենդանու ցանկությունները նրա էմոցիաների, ձայնի և վարքագծի շնորհիվ, սակայն ոչ ամեն ինչ և ոչ բոլոր դեպքերում: Այս կապակցությամբ գիտնականները մշտապես նոր մշակումներ են իրականացնում:

Չորքոտանի կենդանիների սիրահարների համար հատուկ ժամանակակից գադջեթներ կան ստեղծված: Դրանցից մեկը բավականին պարզագույն տեսք ունի, սակայն ունակ է շան ինտոնացիայից հասկանալու վերջինիս ցանկությունը:

Գադջեթը կոչվում է Talkdog: Այն ձայնագրում է կենդանու կողմից արակված ձայները, իդենտիֆիկացնում է դրանք և էկրանին գրում, թե ինչ տրամադրություն ունի շունը: Իրականում հաչոցը կարող է երրորդ անանց համար նույնը թվալ, սակայն գադջեթը կարողանում է հստակեցնել, թե շունը ցանկանում է խաղալ, թե բարկանում է:

Հաջորդ սարքավորումն ամրանում է շան վզկապի վրա: Petspeak կոչվող գադջեթն աշխատում է նախորդի նման, սակայն նոր գործառույթով: Սարքավորումը զինված է բարձրախոսով: Դրանով հնարավոր է ձայնագրել մի քանի ձայնային հաղորդագրություն, որոնք առավել հաճախ են պատահում շների մոտ:

Մյուս սարքավորումն առանձնանում է ավելի լուրջ կոնստրուկցիայով: Այն մարդկային ականջակալների տեսք ունի, սակայն նախատեսված է շների համար: Սարքավորոմը կարողանում է հաշվարկել և հետազոտել տնային կենդանու ուղեղի ալիքները:

Սարքավորումն այդ ալիքները մարդկային խոսքի է վերածում և բարձրախոսից պարզագույն արտահայտություններ հնչեցնում, օրինակ, որ շունը հոգնել է:

Այս սարքավորումների պրակտիկ կիրառումն ուղղված է ոչ միայն շան կյանքի հարմարավետության ավելացմանը, այլև մարդկանց կյանքերը փրկելուն: Եթե տերն իրեն լավ չի զգում, շունը կարող է անցորդներին կամ հարևաններին տեղեկատվություն փոխանցել այդ մասին և օգնություն խնդրել:

Իհարկե, գադջեթները դժվար թե կենդանիներին սովորեցնեն խոսել, քանի որ նրանց խոսակցական ապարատն ունակ չէ դրան: Սակայն այդ սարքավորումները կարող են էապես նվազեցնել մարդկանց ու շների միջև հնարավոր թյուրիմացությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել