Ինձ համար վերջին շրջանում կան ընդամենը մի քանի հայ մտավորականներ, ովքեր մեր արդարացի պահանջատիրության կրողներն են աշխարհում.

Սոս Սարգսյան (հայ կինոյի Նահապետն ու Ձորի Միրոն),
Տիգրան Մանսուրյան աշխարհա-հռչակ, բայց հայրենիքում պակաս գնահատվող տաղանդավոր կոմպոզիտոր, ով գերմա-նացիների պատվերով գրել է «Ռեքվիեմ» (որը բեռլինյան պրեմիերայից երկու տարի անց է միայն հնչում Երևանում), Պերճ Զեյթունցյան («Վերջին արևագալը»,  

«Ոտքի, դատարանն է գալիս» կոթողային պիեսների հեղինակ),

Արա Գևորգյան, ում հետևողա-կանության շնորհիվ առնվազն երկու երկրի խորհրդարան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և Մեծ եղեռնի մասին երգել են տասնյակ ազգությունների երգիչներ իրենց լեզուներով, և վերջերս անժամանակ հեռացած Ֆլորա Մարտիրոսյան,

ով Եղեռնի 100-ամյակին ընդառաջ համաշ-խարհային խոշորածավալ համերգաշրջան էր նախաձեռնել... Կարծես թե վերջ, ուրիշ արվեստագետի չգիտեմ, որ բացի նեղմիտ ու չարչրկված ձևակերպումներ հնչեցնելուց` գործ արած լինի մեր արդար դատի ճանապարհին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել