Картинки по запросу կոնյակՌուսաստանի շուկայում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված իրացման պայմանների բարելավումը նպաստավոր ազդեցություն է թողել հայկական մի շարք ապրանքների արտադրության և արտահանման վրա։
Դրական փոփոխությունները առավել նկատելի են մշակող արդյունաբերության ոլորտում, որտեղ տարեսկզբին արձանագրվել է արտադրության ծավալների աճ, որը գերազանցել է 19 տոկոսը։

Նախորդ տարվա ընթացքում ռուսական շուկայում տեղի ունեցած առաջընթացը նպաստել է հայկական արտադրանքների արտահանման ծավալների ավելացմանը:
Նախորդ տարվա սկզբի համեմատ հունվարին հայկական կոնյակի արտադրությունը գրեթե եռապատկվել է։ 2016թ. 637 հազար լիտրի դիմաց արտադրվել է 1 մլն 831 հազար լիտր կոնյակ։ Շուրջ 40 տոկոսով աճել է նաև գինու արտադրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել