Картинки по запросу նիկոլ փաշինյանՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ ներքաղաքական կյանքում որոշակի ակտիվություն է նկատվում: Պայքարը, կարծես, ավելի շատ ընդդիմադիր կառույցների միջև է ծավալվել: Ամենազվարճալին, սակայն, երկու նորաթուխ խաղացողների՝ Էդմոնի ու Նիկոլի լաչառ կռիվն է սոցիալական ցանցերում: Քանի մոտենում են Գյումրու ու Վանաձորի ընտրությունները, այնքան ավելի է սրվում այս երկուսի պայքարը: Մեկը մյուսին՝ էլ քաչալ շուն, էլ գող փիսո: Ինչևէ...

Մինչև այս էլ պարզ էր, որ չեն կարողանում կիսել «գլխավոր ընդդիմադիրի» տիտղոսն ու հիմնական պայքարը կարելի է ասել ոչ թե հանրապետական թեկնածուների դեմ է, այլ մեկը մյուսի:
Երեկ Էդմոն Մարուքյանը կոչ էր արել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերին միավորել ջանքերը և համատեղ ուժերով ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակը դարձնել «առավել աներկբա և վերջնական»: Նիկոլն էլ իր հերթին ուլտիմատում էր դրել, որ Վանաձորի ընտրապայքարից դուրս կգան հօգուտ ԼՀ-ի, եթե պարզվի, որ ԼՀ-ն քաղաքական առաջնահերթություն է հռչակում Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից, և որպես դրան ուղղված քայլ՝ Էդմոն Մարուքյանն այսօրվա ընթացքում իմփիչմենթի նախագիծ ներկայացնի ԱԺ:

Հրապարակային այս ցեխ շպրտոցին դեռ երկար կքննարկվի, սոցիալական ցանցերում էլ դեռ երկար կընթերցենք Նիկոլի ու Էդմոնի հուզառատ գրառումները, սակայն ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա: Փաստացի Նիկոլը կասկածի տակ է դնում ԼՀ-ի անկախությունը և շրջանառում այն թեզը, որ Էդմոնը գործում է անմիջապես Բ26-ի հրահանգներով: Նիկոլի երկար-բարակ ճառը մեկ բառով նշանակում էր. «Էդմո՛ն, դու Սերժ Սարգսյանի խաղացողն ես»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել