Այսօրվա հանրահավաքին մասնակցել չկարողացա (!), բայց Լևոնին լսում էի առցանց: 

Ինչ ասեմ, ավելի կանխատեսելի և իշխանաչեզոք ելույթ դժվար էր պատկերացնել: 

Տպավորություն ունեմ, որ ելույթի տեքստը եթե չի գրվել Բաղրամյան 26-ում, ապա գոնե Բաղրամյան 26 A-ում համաձայնեցվել է :

Հ. Գ. Նիկոլի տեղն էլ, ինչ խոսք, զգացվում էր:

Հ.Գ.-2 ԲՀԿ-ի ֆոտոսեսիան Ազատության հրապարակում համարում եմ տապալված: Եթե հիշվելու նպատակ ունեին, ապա կարող էին գոնե ավելի տպավորիչ հագնվել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել