Tert.am-ը գրում է.

Հայաստանում ՔՊ-ի կողմից ստի տարածումն աներևակայելի մասշտաբների է հասնում: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ԱԺ ամբիոնից ցույց տված տեսանյութին, ըստ որի, իբրև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ այն ժամանակվա դեռևս փոխնագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազանգի ժամանակ ասել է՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Դեռևս 2010 թվականին հրապարակված այդ տեսանյութի վերաբերյալ, նախագահ Սարգսյանի մամլո խոսնակը տարածել է հերքում, որ ունի մի քանի կարևոր կետ։ Նման բան երբևէ չի եղել որևէ հեռախոսազրույցի ժամանակ, հայկական կողմն իր համաձայնությունն է տվել ԱՄՆ-ին, ամերիկյան կողմին հրապարակել, գաղտնազերծել խոսակցության սղագրությունը, ինչին ի պատասխան այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպանատունը Երևանում հերքում է տարածել, որ երբևէ նախագահի և փոխնախագահի երկու խոսակցությունների ընթացքում նման կետ չի քննարկվել, նման հորդոր նախագահ Սարգսյանը երբեք չի հնչեցրել և բոլոր հեռախոսային խոսակցությունների ժամանակ կոչ է արել իր գործընկերներին ճանաչել Ցեղասպանությունը»,- ասաց Մամիջանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել