Armeniasputnik.am-ը գրում է.
Ծափաթաղ գյուղում սպանված Տիգրան Օվանեսովի քույր–եղբայրներն Ամանորը ՀՕՖ–ում են նշել, այս մասին Սպուտնիկ Արմենիային ասել է Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։
«Տիգրանի քրոջ և 3 եղբայրների հոգեբանական վիճակը քիչ–քիչ կայունանում է, նրանց ագրեսիան քչացել է։ Շփոթ, քաոս վիճակն անցել է, հասկանում են հրահանգները, կարողանում են կոգնիտիվ մակարդակում ճիշտ դրսևորել իրենց, ավելի քիչ են հարձակում մյուս երեխաների վրա։ Խաղաղ են, հանգիստ են, համեմատաբար լավ են։ Խոցելի է մնում այն երեխայի վիճակը, որն ականատես է եղել, թե ինչպես է հայրը խեղդամահ անում Տիգրանին»,–ասել է Անտոնյանը։
Հարցին, թե մոր կամ ընտանիքի մյուս անդամների կողմից հետաքրքրվածություն կա՞ երեխաների հանդեպ, այցելո՞ւմ են, Անտոնյանը նշել է, որ ոչ հաճախ, բայց մայրն այցելում է։ Այս ընթացքում ընտանիքի մյուս անդամներից ոչ մեկը երեխաներին չի այցելել։



