Hetq.am-ը գրում է.
Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) 2022թ․ հոկտեմբերին որոշել էր երկու ձյունագնաց ավտոմեքենա ձեռք բերել: Սակայն, նախարարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը, և վեճն արդեն 3 տարի է՝ տեղափոխվել է դատարաններ: ՊՆ-ն մատակարար ընկերությունից ու երաշխավոր բանկից գումար է պահանջում, իսկ ընկերությունը վիճակում է նախարարության գործողությունները։ Գրում է Հետքը:
Պաշտպանության նախարարությունը 2022թ. հոկտեմբերի 31-ին «Երվադա» ՍՊԸ-ի հետ կնքել է բարձր անցողունակությամբ երկու ավտոմեքենա (ձյունագնաց) ձեռք բերելու պայմանագիր: Այդ ավտոմեքենաները պետք է մատակարարվեին ոչ ուշ, քան մինչև նույն տարվա դեկտեմբերի 10-ը: Կողմերը պայմանավորվել են ավտոմեքենաների մատակարարումը կազմակերպել մոտ 2 ամիս ուշ, սակայն 2023թ. փետրվարի 16-ին Պաշտպանության նախարարությունը միակողմանի ամբողջությամբ լուծել է պայմանագիրը, ինչից հետո կողմերի միջև սկսվել է դատական գործընթաց:
Մեքենաների ձեռքբերման մրցույթին «Երվադա» ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել՝ նախահաշվային արժեքից (430,999,584 ՀՀ դրամ) բարձր գնային առաջարկ տալով երկու ձյունագնացի համար՝ 519 մլն 600 հազ. դրամ: Որպես միակ մասնակից գնահատող հանձնաժողովի կողմից 2022թ. հոկտեմբերի 5-ին ընկերության ներկայացուցիչները հրավիրվել են գների նվազեցման նպատակով բանակցության: Սակայն, մինչ այդ, PRINOTH GMBH գործարանից ընկերությանը տեղեկացրել են, որ չեն կարողանա երկու ձյունագնացները մատակարարել 2022թ. դեկտեմբերին, կմատակարարեն մեկ ամիս անց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



