Մինչդեռ մի քանի օր առաջ տեղեկություններ կային, որ ռուսներն իրենց առաքելությունը շարունակելու նպատակով համոզում են հայերին՝ մնալ Արցախում։ Անգամ խոստանում էին, որ Արցախի համայնքը ղարաբաղցի ղեկավար կունենա՝ հանձին Վիտալի Բալասանյանի։ Մինչդեռ ռուս խաղաղապահները ոչ միայն Արցախը չեն պաշտպանում, այլեւ նրանց աչքի առաջ՝ Հակարիի կամրջի վրայի ապօրինի անցակետից ադրբեջանցի զինյալները ձերբակալում են հայտնի գործիչներին եւ տեղափոխում Ադրբեջան։ Ռուբեն Վարդանյանից հետո, ըստ որոշ տեղեկությունների, էլի մարդիկ են ձերբակալվել, որոնց մասին հստակ տեղեկություններ չկան։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նրանց մի մասը 44-օրյա պատերազմի օրերին Ալիեւին եւ իր ընտանիքի անդամներին «լայվով» նախշած մարդիկ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել