Նշվում է, որ Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությունը միացել է ԵՄ առքելությանը՝ պարեկություն կատարելու հայկական կողմից Հակարի կամրջի մոտ, որը տանում է դեպի Լաչինի միջանցք:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայամանավորվածություններն, ապօրինաբար անցակետ է տեղադրել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջացքի Հակարիի կամրջի վրա: Վերջին օրերին Ադրբեջանն առհասարակ դադարեցրել է անցակետի աշխատանքը, ինչը նշանակում է, որ Արցախը ամբողջապես շրջափակման մեջ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել