Վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրման ժամկետի երկարաձգման հարցըHaynews.am-ը գրում է.
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում զեկուցվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: 
Հաջորդ հարցով քննարկվել են շրջանառության հարկի ներդրման վերաբերյալ ՀՀ մարզերում և Երևանում իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնք ամփոփված էին փոքր և միջին բիզնեսի հարկային դաշտի վերաբերյալ վերլուծության մեջ: Այս համատեքստում, մասնավորապես, արծարծվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում՝ դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են հնչեցրել քննարկվող խնդրի առնչությամբ: Ամփոփելով կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել առանձին քննարկում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիստում նաև անդրադարձ է եղել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրմանը վերաբերող խնդիրներին: Ներկայացվել է, որ անհրաժեշտ է երկարաձգել ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ին ընդունված որոշմամբ սահմանված ժամկետը
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել