Վերջապես ժամանակ ունեցա անդրադառնալ օրվա կարևորագույն խորհրդին: Սիրելի լրագրողներ,
Ջորմորեն ու առատորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Բազմից եմ ասել, որ լրագրությունը հասարակությունում կրում է առողջացման բեռ: Մեկ անգամ ևս հաստատում եմ այն պնդումս, որ լրագրողները հանրության բժիշկներն են, սանիտարները, ովքեր իրականացնելով իրենց մասնագիտական պարտականությունները անդադար նպաստում են Պետության կայացմանը: Խոսքս, բնականաբար, վերաբերում է իսկական լրագրությանը, այն լրագրությանը կամ մամուլին, որի մասին գիտենք բոլորս, թեկուզ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով ապականում են իշխանության այս կարևորագույն ճյուղը, չորրորդ իշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել