Պրեզիդենտի հետ հանդիպմանը շնորհակալութուն հայտնելով նրան՝ Կառավարութնանն աաջակցելու համար՝ Նիկոլը հայտարարել է.«Մի բան ակնհայտ է, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում անշրջելի է: ժողովրդավարություն ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իհարկե, մտահոգիչ է, որ ժողովրդից իշխանությունը վերցնելու փորձեր են դրսևորվել, բայց նաև կարևոր է, որ այնուամենայնիվ, այդ դրսևորումներն ի վիճակի չեն եղել իրենց համար ցանկալի արդյունքների հասնել: Ընդհակառակը՝ մեզ համար բացահայտել են դաշտը, և մենք ավելի հասցեական և արդյունավետ կարող ենք գործել, որպեսզի հետագա ընտրություններում նմանօրինակ երևույթները բացառվեն»:
 
Հայաստանում ժողովրդավարության անշրջելիության մասին Նիկոլի խոսքն ուղիղ պնդում է այն մասին, թե իր իշխանությունն իբր լինելու է հարատև, և նույնիսկ այն, որ աշխարհում նկատվում է ժողովրդավարության հետընթաց, իսկ այդ պրոցեսը հատկապես շոշափելի է Հայաստանում, Նիկոլին չի հուզում, ավելին՝ ՔՊ-ի դեմ քաղաքական պայքարը նա որակում է՝ պայքար ժողովրդավարության դեմ այն դեպքում, երբ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը համեմատելի է միայն երրորդ աշխարհին պատկանող երկրներում առկա իրավիճակի հետ, և դա՝ բացառապես իր մեղքով: Բայց հատկապես ցինիկ է  հնչում Նիկոլի այն միտքը, թե ժողովրդից իշխանությունը վերցնելու փորձեր են դրսևորվել. նկատի ունի ընդդիմության կողմից իշխանությունների դեմ պայքարը, որը նա հռչակում է պայքար՝ ժողովրդի դեմ, ինչն ուղղակի աբսուրդ է ու վկայում է Նիկոլի հոգում բուն դրած անհաղթահարելի նարցիսիզմի մասին, որի զոհն ենք դարձել բոլորս. ցանկացել է ժողովրդավարության պաշտպանության լոզունգների ներքո արդարացնել  ընդդիմադիր դաշտի նկատմամբ իրագործվող տեռորը՝շատ լավ հասկանալով այդ ամենի՝ օրենքի, իրավունքի ու մարդկային բարոյականության հետ ունեցած կոնֆլիկտի ամբողջ խորությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել