Թե ինչն է անհանգստացրել Իրանին, պարզ է՝ Հայաստանի՝ Արևմուտքի հետ օր օրի խորացող հարաբերությունները, բայց հատկապես ԱՄՆ-ի աճող դերը: Իրանաամերիկյան հարաբերությունների լիարժեք կարգավորումը, հարկե, կբխեր Հայաստանի շահերից, բայց այդ մասին լուրջ խոսել այս փուլում անհնար է՝ հաշվի առնելով Իսրայելի՝ Թրամփի վրա ունեցած ազդեցության աստիճանը: Մյուս կողմից՝ գուցե Թեհրանում մտավախություն ունեն, որ Հայոց ցեղասպանութունը ճանաչած Իսրայելի կառավարությունը կարող է փորձել Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել. եթե Կնեսեթը հաստատի կառավարության որոշումը, ապա հայ-իսրայելական հարաբերություններում կարող է ձնհալ առաջանալ, ինչը, իհարկե, նախևառաջ պետք է հրեական պետութանը՝ հաշվի առելով նույն TRIPP-ի գործոնը:
Թեհրանում գիտեն, թե ով է Նիկոլը, գիտեն, որ այս մարդը զերծ է «իզմ»-երից, և թերևս հենց այս վերջին հանգամանքն է, որ մեպապես անհանգստացնում է Թեհրանին՝ ստիպելով նախազգուշական մեսիջներ հղել ՔՊ-ին:
Մյուս կողմից՝ Իրանը գիտի՝ ինչպես կարող է ճնշել Նիկոլին՝ հաշվի առնելով փաստը, որ Սյունիքն այսօր Հայաստանինն է՝ շնորհիվ գրեթե բացառապես Թեհրանի սկզբունքային դիրքորոշման. Թեհրանը կշարունակի լինել Հայաստանի տարածքային ամբողջականության ամենաամուր պաշտպաններից մեկը պանթյուրքական վտանգներից, բայց միայն այն դեպքում, եթե Հայաստանը չվերածվի հարթակի՝ Իրանի դեմ արևմտյան աշխարհաքաղաքական նախագծերի համար:
Բայց ո՞վ է ասել, որ դա Նիկոլին ձեռք է տալիս…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5825
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



