Ինչպես հայտնի է, ՔՊ-ականները, հիմնավորելու համար այս ամենը, հայտարարում են, թե ընտրելու իրավունքի պարտադիր պայման պետք է համարվի ընտրողի՝ երկրի հետ ունեցած կենսական կապը, ուստի հենց այդ նատակով է, որ սահամանփակվում է քաղաքացու իրավունքը: Իրականությունը, սակայն, նույնքան պարզունակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից. խնդիրը սպասվող հանրաքվեն է, որը պետք է նաև դառնա ևս մեկ վստահության քվե՝ «Արևմտյան Ադրբեջան» կառուցող իշխանություններին:
ՔՊ-ն, որ չունի սահմանադրական մեծամասնություն, ստիպված է արհեստականորեն ստեղծել այնպիսի պայմաններ, որ հանրաքվեին անակնկալներ չգրանցվեն: Այս փոփոխությամբ նվազեցվում է հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը, որի պարագայում իջնելու է անհրաժեշը ¼-ի շեմը. հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվերակության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկվածների ¼-ը:
Այսպիսով՝ ստեծղվում են բարենպաստ պայմաններ, որպեսզի ոչ միայն իրագործվի Իլհամի երազանքը՝ 3-րդ հանրապետության վախճանը, որին կոչված է լինելու հանրաքվեն, այլև ամրապնդվի Նիկոլի աթոռը. Աննայի մարդն ուզում է դառնալ իրական Հայաստանի ավերակների վրա վեր խոյանալիք 4-րդ հանրապետության՝ «Արևմտյան Ադրբեջանի» հավերժ ղեկավարը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5823
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



