BlogNews.am-ին ահազանգել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտներից մեկի մայրն ու հայտնել, որ երեխային համալսարանը հանձնել է դատարկ դիպլոմ՝ առանց միջուկի, առանց որևէ գրառման։ Երբ երեխաները փորձել են պարզել, թե ինչու են 4 տարի սովորելուց հետո այսպիսի դիպլոմ ստանում, նրանց պատասխանել են, որ «չեն հասցրել, իրական դիպլոմները դեռ պատրաստ չեն»։
Վրդովված ծնողը պահանջում էր, որպեսզի այս փնթի աշխատելաոճի մասին բարձրաձայնվի ու շրջանավարտներին հանձնեն նորմալ, պետական մակարդակի դիպլոմ, այլ ոչ թե դատարկ կազմ, որը ցանկացած գրախանութից կամ գետնանցումից կարելի է գնել։
-Երեխաները 4 տարի սովորել են, մայիսին դիպլոմայինները հանձնել են, սպասել են այս օրվան, որ դիպլոմները ստանան ու նրանց նման դատարկ կազմ են հանձնում։ Ընթացքում էլ են տհաճ իրավիճակներ եղել, երբ երեխաներին դուր չի եկել, բայց լռել ենք, ասել ենք «դե սովորում են, խնդիր չստեղծենք», բայց չի կարելի այդպես։
Ստորև ներկայացնում ենք համալսարանի տրամադրած «դիպլոմի» նկարները




