Ավինյան Տիկոյի բարի, բայց կեղծ ցանկությունը


11:49 , 22 հունիս, 2026
Երևանցիների կյանքը դժոխքի վերածած Ավինյան Տիկոն հայտարարել է, թե իրենց նպատակն է անել այնպես, որ հանրային տրանսպորտից օգտվելը լինի նախընտրեելի քաղաքացիների համար՝ նվազեցնելու մարդատար ավտոմեքենաների քանակը քաղաքում: «Որպեսզի դա տեղի ունենա, առաջին հերթին հանրային տրանսպորտը շարունակաբար պետք է ավելի ու ավելի հարմարավետ դառնա»,-կարծիք է հայտնել Տիկոն:
 
Տիկոն լավ նպատակ է  իր առաջ դրել, բայց հարց է ծագում՝ գետնի  վրա ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի տեղի ունենա այն, ինչ ամենաշատն է քաղաքապետ աշխատող ՔՊ-ականը ցանկանում:
 
Աշխարհի փորձը հուշում է, որ մարդիկ անձնական մեքենայից հրաժարվում են միայն այն դեպքում, երբ հանրային տրանսպորտն առաջարկում է երեք հիմնական առավելություն՝ արագություն, կանխատեսելիություն և տնտեսական նպատակահարմարություն:
 
Ակնհայտ է, որ քաղաքային տրանսպորտն այս չափանիշներին ոչ մի կերպ չի համապատասխանում. պետք է լուծվի տրանսպորտի համար առանձնացված գծերի ամբողջական ցանցի ստեղծման հարցը, իրականցվի խիստ վարչարարությւոն ու վերահսկողություն, պետք է էժանանա A կետից B կետ տեղափոխվելը: Տիկոն, եթե իսկապես բարին է ցանկանում, ապա պետք է էականորեն մեծացնի մեծ տարողունակությամբ ավտոբուսների քանակը ու գոնե Աջափնյակի մետրոն կառուցի, որի մասին խոստումն արդեն երկար տարիներ սղոցում է երևանցիների ականջը:
 
Բայց մի՞թե սա այն քաղաքական թիմն է, որը կարող է, ընդունակ է այս քայլերին: Սրանք շատ լավ գիտեն, որ եկել են՝ Հայաստանի պատմության վերճակետը դնելու, ուստի է՛լ ո՞րն է իմաստը՝ երևանցիների կյանքը թեթևացնելու: