Քաղաքագիտության մեջ ընդունված է կարծիքը, որ յուրաքանչյուր հեղափոխության կյանքի տևողությունը մաքսիմում 15 տարի է: Այդպես եղել է Ֆրանսիական հեղափոխության, Ռուսական հեղափոխության և այլ հեղափոխությունների դեպքում: Հաշվի առնելով իրադարձությունների արագությունը, հեղափոխության բերած արհավիրքի ծավալը և, անշուշտ, 2018-ի հեղափոխության առաջնորդների տհասությունը՝ հայկական հեղափոխությունը տևեց 8 տարի:
Այս պահին շատ քչերն են արձանագրել, որ հունիսի 7-ին Հայաստանը մտել է «Թերմիդորի» ժամանակաշրջան: Նույնիսկ հեղափոխության առաջնորդ ավանակները չեն գիտակցում, որ ժողովուրդն իր քվեով Նիկոլին՝ Մաքսիմիլիան Ռոբեսպիերի տնազին, դեպի պայմանական ասած գիլյոտին է ուղարկել: Ինչպես ինքն էր 8 տարի պսևդոՌոբեսպիեր, այնպես էլ ժողովուրդն իր քվեարկությամբ պսևդոգիլյոտին կազկակերպեց նրա համար:
Հունիսի 7-ին Հայաստանն ընտրել է «Թերմիդորը»՝
Հունիսի 7-ին Հայաստանն ավարտել է 2018-ի հեղափոխությունը և դրա հետ բոլորը ստիպված են հաշվի նստել թե ներսում, և թե դրսում: Ոչ մեկը՝ ոչ ժողովուրդը, ոչ ապալեգիտիմ իշխանությունը, ոչ անգործունյա ընդդիմությունը, ոչ արտաքին դերակատարները երկար ժամանակ իրենք իրենց ջայլամի տեղ դնել չեն կաող ու ստիպված են առերեսվել հանրային նոր պատվերի, այլ կերպ ասած՝ Հայաստանի ընտրած «Թերմիդորի» հետ: «Թերմիդոր», որի ժամանակ խաղարկվում է ընդամենը մեկ մրցանակ՝ երկիրը կործանած պսևդոյակոբինյաններին դատելու իրավունքը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/pfbid0arjGzdXnFskKve214Z63yuz6i8u9XZ8nYyC3Gyf9mTnpNg6bzPREk7jgw2KUQa3xl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



