Նիկոլն առաջին անգամ չէ, որ հեղափոխության կոչ է անում. բավական հաճախ է նման կոչեր հնչեցնում՝ իրականում, սակայն, շատ լավ հասկանալով իրավիճակի նրբությունը:
Երբ ասենք մի քանի հարյուր ցուցարարի միանգամից սկսում են շրջապատել մի քանի հազար ոստիկան ու պարեկ, պարզ է դառնու, թե ինչ համակարգ է Նիկոլը երկրի ներսում կառուցել: Նիկոլը գիտի՝ ստեղծել է մի այնպիսի համակարգ, որտեղ հեղափոխություն անելը պրակտիկորեն անհնար է. այս ուժայինները 2018-ի «թավշյա» ուժայինները չեն, այս Հայաստանն էլ նախահեղափոխական շրջանի ժողովրդավարության մակարդակին միանշանակորեն երանի կարող է տալ. երբևիցե Հայաստանում եղե՞լ է այսքան շատ քաղբանտարկյալ:
Հեղափոխության կոչ անելով՝ Նիկոլն ամեն անգամ ջանում է լեգիտմացնել իր թրքամետ քաղաքականությունը՝ բավարարելու նախևառաջ թուրքերին: Նա խնդիր ունի՝ թշնամիներին ու դրսի իր տերերին ցույց տալու, որ ոչ թե մի մերժված դավաճան է՝ անհայրենիք ու անհոգի, այլ հայ ժողովրդին ներկայացնող լեգիտիմ լիդեր, որի խոսքն ու գործողությունները համապատասխանում են ժողովրդի կամքին, հետևաբար՝ անշրջելի են:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5757
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



