Ես կրքոտ հռետոր եմ, եթե հիմա էլ ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հետ գնացեք 1 տարի առաջ՝ ես այդպես էի խոսում, 2 տարի առաջ՝ ես այդպես էի խոսում, 10 տարի առաջ՝ ես այդպես էի խոսում, 15 տարի առաջ ես այդպես էի խոսում, ես այդպես եմ խոսում ու այդպես եմ հաղորդակցվում, որովհետև այդ թեմաները շատ կարևոր, օրգանիկ թեմաներ են:
Ես այդ թեմաներով ապրում եմ, սա ինձ համար քաղաքական ներկայացում չի, սա կյանք է, որով ես ապրում եմ, հետևաբար ինչ վերնագիր ուզում եք դնել՝ դա ձեր իրավունքն է: Ես միշտ խոսում եմ սուր, գնացեք ու նայեք՝ նույն մարդկանց մասին, որոնց անունը այսօր տալիս եք, ԱԺ-ում իրենց մասին ինչ եմ խոսել, երբ պատգամավոր էի: Հիմա դա լավ է, թե վատ է, ես չգիտեմ, բայց ես խոսում եմ ու հաղորդակցվում եմ այդպես»,- նշել է նա:



