Սա նշանակում է, որ ՔՊ-ականների այն ոռճղոցին, թե իրենք ոչ մի վարչական ռեսուրս էլ չեն կիրառում, լկտի սուտ է: Եթե պետական կամ համայնքային կառույցների աշխատակիցները, մանկավարժները, կամ այլ բյուջետային ոլորտների ներկայացուցիչները հանրահավաքի են բերվել պարտադրանքով, ապա դա նշանակում է հանրահավքի դելեգիտիմացում: Սա՝այն պատճառով, որ Նիկոլի Հայաստանում պետությունն ու իշխող կուսակցությունը նույնացված են, իսկ բյուջեային աշխատողները վերածվել են ՔՊ-ի ստրուկների. կա՛մ պետք է ծառայեն, կա՛մ «գլխատվեն»:
Իրականմում այս վիճակը խիստ վտանգավոր է նախևառաջ նույն ՔՊ-ի համար. վարչական ճնշումների ենթարկված քաղաքացիների շրջանում սովորաբար կուտակվում է դժգոհություն, որը հաճախ երկար ժամանակ կարող է լատենտ բնույթ կրել, սակայն վճռորոշ պահին վերածվել իշխանության դեմ զանգվածային բունտի. պրակտիկան ապացուցում է, որ այն իշխանությունը, որը հենվում է բացառապես վարչական ռեսուրսի վրա, ի վերջո բախվում է լեգիտիմության ճգնաժամի և հասարակության կտրուկ հակազդեցությանը՝ ստիպված լինելով հրաժեշտ տալ քաղաքակնությանը:
Նիկոլի պարագան, ցավոք, մի փոքր այլ է. նրա իշխանութան աղբյուրը ոչ թե ժողովուրդն է, այլ արևմտաթուրքական բևեռը, իսկ այս ամենն ուղղակի «ցիրկ» է, որը պետք է մի բանի համար՝ լեգիտիմացնելու Հայաստանի հանձնումը, թերթելու հայոց պատմության վերջին էջը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5711
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



