Tert.am-ը գրում է.

ՌԴ-ի հետ կապերում էմոցիաները ավելի թեժ են լինում նախընտրական փուլում, վաղը ավելի հանգիստ կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ընդհանուր առմամբ հանրաքվեի հարց, որով մենք կքննարկենք ԵՄ-ի անդամակցության հարցը՝ այս պահին մեր օրակարգում չկա: Այն մակարդակի հարաբերությունները, որը մենք ունենք որպես անդամ ԵԱՏՄ-ի հետ, և այն հարաբերությունները, որը մենք այսօր ունենք ԵՄ-ի հետ, համոզված ենք, որ համատեղելի են։

 Բնականաբար ռուս գործընկերների հետ կքննարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը, կարող է նախընտրական փուլում էմոցիաները ավելի թեժ են, բայց համոզված եմ, որ էմոցիաները կհանգստանան և մենք ավելի հանգիստ պայմաններում վաղվանից կքննարկենք մեր օրակարգերը: Կարծում եմ՝ բոլոր խնդիրներին լուծում կգտնենք»,- նշել է Գրիգորյանը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել