Լոռիում Սպիտակի փոխքաղաքապետն ու քաղաքապետը խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը, փոխանցում է «Ազատությունը»։
Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր հունից դուրս է եկել, երբ «Ազատության» լրագրողը փորձում էր ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա իշխող ուժի քարոզարշավին: Մաթոսյանը հարվածեց տեսախցիկին ու հայտարարեց՝ «աշխատանքի է, բա Հանրապետության վարչապետն է եկել»:
Հետ չի մնացել նաև Սպիտակի քաղաքապետը:
Տեղից «Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ վարչապետին սպասողների շարքերում կան քաղաքապետարանի և «Հայփոստ»-ի մի շարք աշխատակիցներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/33760083.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



