Հետաքրքիր է՝ եթե թուլացած էինք, բա 2020-ի ամռանը Նիկոլն ինչո՞ւ էր տոննաներով մեդալ բաժանում տավուշյան բախումներից հետո ու հայկական բանակը պաղպաղակասեր հայտնի սուբյեկտի հետ միասին գերհզոր հռչակում: Կամ եթե բացառապես պատերազմում կրած պարտությունն է Արցախի կորստի պատճառը, ինչո՞ւ է Նիկոլն արդեն մի քանի անգամ հասցրել խոստովանել, որ Արցախը գիտակցաբար է զոհել: Մյուս հարցն է առաջանում՝ եթե պատճառը նախկին իշխանություններն էին, ինչո՞ւ նույն Իլհամը չէր համարձակվում լայնամասշտաբ պատերազմ սկսել Հայաստանի դեմ, իսկ 4-օրյայից հետո ստիպված էր բանակցություններում կզել: Վերջիվերջո եթե Նիկոլը գիտեր, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի, ապա ինչո՞ւ էր մերժում 2019-ի առաջարկությունը, ինչո՞ւ էր Արցախը որպես Հայաստան հռչակում և այլն: Այսինքն՝ եթե գիտեր, որ նախկին իշխանությունները բանակի հերն անիծել էին, ինչպես պնդել է Անդոնը, ապա ո՞վ էր նրան արկածախնդրության դրդում:
Դրդում էին, որ Անդոնն այսօր արդարանալու տեղ ունենա, որ Նազարյան Լենան ինքն իրեն դավաճան չզգա…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5591
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



