Բա Նիկոլն ո՞ւմ *ռով էր տոննաներով մեդալ բաժանում


10:50 , 9 մայիս, 2026
Եռաբլուրում մի լրագրողի հետ զրույցի բռնված Անդոնը, արձագանքելով ընդդիմության նկատառմանը, որ խաղաղության գոյությունը սեփական քաղաքական հաղթանակով պայամանվորում է մի ուժ, որը մի քանի անգամ հասցրել է իր իշխանության օրոք պատերազմ բերել, հայտարարել է, թե պատերազմն իրենք չեն բերել, այլ պատերազմը եղել է, քանի որ մինչև այդ մենք թուլացած ենք եղել, որովհետև Հայաստանը նախկին իշխանությունները չեն սիրել՝ կուտակելով անհատակ միլիոններ:
 
Հետաքրքիր է՝ եթե թուլացած էինք, բա 2020-ի ամռանը Նիկոլն ինչո՞ւ էր տոննաներով մեդալ բաժանում տավուշյան բախումներից հետո ու հայկական բանակը պաղպաղակասեր հայտնի սուբյեկտի հետ միասին  գերհզոր հռչակում: Կամ եթե բացառապես պատերազմում կրած պարտությունն է Արցախի կորստի պատճառը, ինչո՞ւ է Նիկոլն արդեն մի քանի անգամ հասցրել խոստովանել, որ Արցախը գիտակցաբար է զոհել: Մյուս հարցն է առաջանում՝ եթե պատճառը նախկին իշխանություններն էին, ինչո՞ւ նույն Իլհամը չէր համարձակվում լայնամասշտաբ պատերազմ սկսել Հայաստանի դեմ, իսկ 4-օրյայից հետո ստիպված էր բանակցություններում կզել: Վերջիվերջո եթե Նիկոլը գիտեր, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի, ապա ինչո՞ւ էր մերժում 2019-ի առաջարկությունը, ինչո՞ւ էր Արցախը որպես Հայաստան հռչակում և այլն: Այսինքն՝ եթե գիտեր, որ նախկին իշխանությունները բանակի հերն անիծել էին, ինչպես պնդել է  Անդոնը, ապա ո՞վ էր նրան արկածախնդրության դրդում:
 
Դրդում էին, որ Անդոնն այսօր արդարանալու տեղ ունենա, որ Նազարյան Լենան ինքն իրեն դավաճան չզգա…