Հարցին՝ ի՞նչ շահ եք տալու Ադրեջանին, որ վերջինս հրաժարվի Հայաստանը գրավելու մտքից, Հ1-ում բանավեճի համեցած Միրզոյան Արոն պատախանել է.«ՀՀ-ն նախ ինքը չպետք  է թշնամաբար տրամադրվի իր ողջ միջավայրի նկատմամբ, չլինի ավագ եղբոր շահերի ներկայացուցիչը՝ շարունակելով լինել սեպ…»:
 
Սա նշանակում է,  որ Արոն խոստովանել է, թե իրականում որն է տեղի ունեցածի ու կատարվողի ամբողջ աշխարհաքաղաքական խորքը: Արոյի ասածը հետևյալն է՝ կա՛մ Հայաստանը կինտեգրվի թուրքերի հետ՝ կտրվելով ռուսներից, կա՛մ ուղղակի չի լինի:
 
Սա թերևս արդարացված դիլեմա կլիներ, եթե Հայաստան իսկապես այլընտրանք չունենար: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ այլընտրանքը կա, ավելին՝ այդ այլընտրանքից չօգտվելն ու թուրքերի հետ գրկախառնվելը ոչ մի կերպ չի երաշխպավորում Հայաստանի հետագա գոյությունը. թուրքերը գլուխդ շոյում են, հետո այն կտրում:
 
Ողջ խնդիրն այն է, որ թուրքիային ու, բնականաբար, Ադրբնեջանին այստեղ Հայաստանի Հանրապետություն պետք չէ, և խնդիրը նույնիսկ սեպ լինել-չլինելն էլ չէ. թուրքական հայեցակարգում հայկական տարրը բացառվում է առհասարակ:
 
Նիկոլին բերեցին, որ սեպը մեջտեղից վերացնի, ինչն էլ նա արեց, իսկ գխավոր սեպը հայի ինքնությունն ու պատմական հիշողությունն են. թուրքերը ֆիզիկական վտանգ են զգում՝ շատ լավ իմանալով իրենց արածները, և հենց սրանով է պայմանավորված Նիկոլի՝ հայի տեսակի դեմ կռիվը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել