Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պարոն նախագահ, երբ ՀՀ-ն ուներ արժանի ղեկավարներ, Արցախում հայեր էին ապրում, իսկ ձեր սիրելի Նիկոլի օրոք Արցախում խաղաղ է, բայց հայ չկա։
Բարեկամ Ֆրանսիայի Նիկոլի բարեկամ նախագահին արժե տեղեկացնել.
8 տարի առաջ, երբ ՀՀ-ն եւ ՌԴ-ն իրական դաշնակիցներ էին, Արցախը հայ ժողովրդինն էր։
Իսկ ձեր՝ պարոն Մակրոն եւ պարոն Միշելի թամադայությամբ, Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Եւս մեկ հիշեցում. մինչեւ 2018-ը, երբ Հայաստանն ուներ արժնանի ու պետական արժեքներ դավանող ղեկավարներ, ՀՀ-ն ՌԴ-ի օրինակելի դաշնակիցն էր ու Ֆրանսիայի վստահելի գործընկերը։
Իսկ այսօր ,ձեր սիրելի Փաշինյանի ջանքերով, վեր է ածվում ՀակաՌուսաստանի ու Արեւմուտքի պլացդարմի։
Հուսամ, հունիսի 7-ին այդ կործանարար ընթացքը կկասեցվի»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02z62cWXCVPD8DXGwr33Cgmkxk2X6g5bqAwWqjNmeFpDfws8fp8kwFv9VSbMeFgon1l&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



