Արթուր Ավանեսյանը` Կանդազը, իրականացնում է հացադուլ: Հացադուլ՝ Հայաստանում անարդարության վերացման և քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը: 

«Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր 30 տարվա զինվորականը, ով թշնամու ահուսարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է և ստիպված իրականացնում է հացադուլ»,-նշել է նա:

Հովսեփյանը հավելել է, որ իրավապահների կողմից տարածված ձայնագրություններում խոսք չկա ընտրակաշառքի մասին, այլ խոսք կա հողերը պահելու, բնակարաններ կառուցելու և աշխատատեղեր ստեղծելու մասին: 

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր երկու ամսով։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ  Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ձերբակալվել էր ընտրակաշառք տալու կասկածանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել