Երեկ այցելեցինք Չարենցավան, ուզում եմ պատմել, թե ինչ իրավիճակ է տիրում Հրազդան քաղաքում, որպեսզի դուք հասկանաք երկրի իրական տնտեսական վիճակը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Հրազդանի ամենամեծ գործարանը Հրազդան ցեմենտն է, որը տարեկան մինչև մեկ միլիոն տոննա կարող է ցեմենտ արտադրել, բայց ցավոք, Հրազդան ցեմենտի գործարանը վերջին տարիների ընթացքում՝ այս իշխանության ժամանակ փակվել է և իշխանությունը մատը մատին չի տվել, որ վերականգնի, ոչ ներդրող է բերել, ոչ էլ վերազինման լավ պայմաններ է ապահովել: Այսօր 450 հոգի մարդ, որը Հրազդանի համար շատ մեծ քանակ է, չեն ստացել իրենց աշխատավարձերը և աղքատության շեմին են: Կոտայքի մարզը Հայաստանի այն մարզն է, որտեղ 8 տարվա ընթացքում աղքատությունը աճել է, և դրա մեջ մեծ դեր ունի Հրազդանի ցեմենտի գործարանի փակումը:
Միևնույն ժամանակ Պարսկաստանից սկսել ենք ցեմենտ բերել, տարեկան մինչև 30 միլիոն դոլարի ցեմենտ ենք բերում, բայց դա կարող էր արտադրել Հրազդանը և այդ գումարը կարող էր մնալ որպես աշխատավարձ՝ հրազդանցիների համար։ Ալավերդիում աղքատությունը նույնպես շեշտակի աճում է, քանի-որ դրել և փակել են քաղաքի միակ արդյունաբերական կառույցը՝ պղնձաձուլարանը։ Մեր երկրին պետք է ուժեղ կառավարություն, որ վերականգնի արդյունաբերական պոտենցիալը, վաղը մյուս օր Հրազդանում փակվելու է նաև Հրազդանի ՋԷԿ-ը, և պետք է նոր հիմնարկներ, որպեսզի քաղաքը շարունակի ապրել»,- նշել է նա:



